Հայաստանի դոմինոյի առաջնությանը հայտ են ներկայացրել 40 մասնակիցներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Դոմինոյի ֆեդերացիան մայիսի 29-ին կանցկացնի Հայաստանի առաջին բաց առաջնությունը: Առաջնության արդյունքներով հայտնի կդառնան երկրի առաջին չեմպիոնները անհատական և թիմային առաջնություններում: Նրանք կներկայացնեն Հայաստանը զանազան երկրների բաց առաջնություններում, ինչպես նաև միջազգային մրցաշարերում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Դոմինոյի ֆեդերացիայից, առաջնությանը մասնակցելու համար հայտ են ներկայացրել 40 մասնակիցներ: Առաջնության հաղթողները դրամական մրցանակներ և խրախուսական պարգևներ կստանան:

Առաջնությունը կկայանա օլիմպիական համակարգով, պարտվողները դուրս կգան հետագա պայքարից: Կհաղթի այն մասնակիցը, որը 300 միավոր կհավաքի:

Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվ. Շախմատի Տանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---