Հայկական պատվիրակությունն Ամստերդամում կմասնակցի ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսին

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունն Ամստերդամում մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային կոնգրեսին: Միջոցառումը կազմակերպել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքը, որը ներկայացնում է ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայի 90 տոկոսը: Դաշինքին անդամակցում է նաև ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միության նախագահ Կարեն Վարդանյանը, կոնգրեսին, որն անցավ մայիսի 25-27-ը, մասնակցում են նաև «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Essential Solution» ընկերությունը: Պատվիրակությունը գլխավորում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների միությունը:

«Միջոցառումը հիշեցնում է ՏՏ ոլորտի օլիմպիադա: Այստեղ է որոշվում այն քաղաքականությունը, որը վարելու է ՏՏ բիզնեսը իր երկրում: Այստեղ հանդես են գալիս ոլորտի առաջատարները, ինչպիսիք են Intel, Microsoft և այլ ընկերությունների նախագահները»,-ասել է Կ.Վարդանյանը: Ըստ նրա, Կոնգրեսի ընթացքում կնքվում են պայմանագրեր, քանի որ հաճախ պատվիրակությունները գլխավորում են նախարարներ ու վարչապետներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ:

ՏՏ ոլորտի 17-րդ համաշխարհային կոնգրեսին մասնակցում է շուրջ 2,5 հազար պատվիրակ աշխարհի 88 երկրներից: Գլոբալ համաժողովն անց է կացվում յուրաքանչյուր երկու տարին մեկ աշխարհի տարբեր երկրներում: Առաջին կոնգրեսը տեղի ունեցավ 1978 թվականին Բարսելոնայում, Հայաստանը մասնակցում է կոնգրեսին արդեն չորրորդ անգամ:

Համաժողովի ավարտին կստորագրվի այսպես կոչված Ամստերդամի հռչակագիրը, որի նախագծում կոչ կա ուղղված բոլոր շահագրգիռ կողմերին` տնտեսական աճի տեմպերի, ջերմոցային գազերի արտանետման կրճատման, կյանքի որակի բարձրացման հավակնոտ նպատակներ դնել և ապահովել, որ այդ խնդիրների իրագործումն ազդի ողջ աշխարհի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---