Ալեքսանդր Գոլդենշտեյն. Արմատական ահաբեկչության հետ «սիրախաղ» սկսած թուրքերը մեզ բարոյականություն քարոզելու իրավունք չունեն

Ալեքսանդր Գոլդենշտեյն. Արմատական ահաբեկչության հետ «սիրախաղ» սկսած թուրքերը մեզ բարոյականություն քարոզելու իրավունք չունեն

PanARMENIAN.Net - «Խոսքը գնում է սադրանքի մասին, որի հետևում կանգնած է Թուրքիան: Եթե այդ «խաղաղապահները», որոնք, ինչպես պարզվեց, զինված էին ատրճանակներով, կացիններով և դանակներով, ցանկանում էին օգնել Գազայի բնակիչներին, կարող էին փոխանցել իրենց բեռն Իսրայելին կամ Եգիպտոսին: Իսրայելը կարող էր բեռը ստուգելուց հետո փոխանցել Գազա, սակայն «խաղաղապահներին» արյուն էր պետք: Նրանք այն ստացան, երբ գրոհեցին Իսրայելի ռազմածովային ուժերի վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է IzRus.co.il-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով Իսրայելի ափի մոտ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը:

Նա հիշեցրեց, որ բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող կադրերում երևում է, թե ինչպես են զինվորներին ոտքով ծեծում, լինչի դատաստանի ենթարկում, նրանց վրա նետում այրվող նյութերով շշեր: Տուժել են ՑԱԽԱԼ-ի 10 զինվորներ, որոնցից երկուսը ծանր վիճակում են: Արմատական ահաբեկչության հետ խաղի մեջ մտած թուրքերը մեզ բարոյականություն քարոզելու իրավունք չունեն: Իրաքը ռմբակոծած թուրքերը չպետք է ասեն Իսրայելին, թե նա ինչպես պահի իրեն: Այդ նավատորմի առաջնորդն Էրդողանն էր` Ահմադինեժադի նոր տարբերակը: Նա չի թաքցնում իր հակասեմիտիզմը և մտաիդր է խզել հարաբերությունները Հրեական պետության հետ: Դա նրա պլանի մասն է: Դրա համար էլ կազմակերպվել էր այս սադրանքը»,- ասել է Գոլդենշտեյնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---