«Յունիբանկ»-ն աջակցում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը

«Յունիբանկ»-ն աջակցում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը

PanARMENIAN.Net - Փոքր բիզնեսի վարկավորումը «Յունիբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է և մանրածախ բանկային շուկայում առաջնային դիրք զբաղեցնելու ռազմավարության կարևոր բաղադրիչը: Համաձայն բանկի մամլո ծառայության հաղորդագրության, հաշվի առնելով այն փաստը, որ շատ ձեռնարկություններ տնտեսական ճգնաժամից հետո վերականգնման համար լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն, «Յունիբանկ»-ը, փոքր ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով, մշակել է մի շարք նոր վարկատեսակներ, որոնց անվանումներն արդեն իսկ խոսում են իրենց մասին: Փոքր բիզնեսի համար նախատեսված «Էքսպրես» վարկը տրամադրվում է պարզեցված փաստաղթղաշրջանառությամբ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 6 մլն դրամ կամ 15 000 դոլար/եվրո: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, եթե վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 17%` ԱՄՆ դոլարով և 14%` եվրոյով տրամադրվելու դեպքում: Վարկի ժամկետը կազմում է 48 ամիս:

«Անմերժելի» վարկի տրամադրման դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում հաճախորդի վարկային պատմությանը: Այս վարկը ևս տրվում է պարզեցված փաստաղթղաշրջանառությամբ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 50 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը, համապատասխանաբար, 17% ու 14%: Վարկի ժամկետը կազմում է 48 ամիս:

«Ստանդարտ» վարկը նախատեսված է նվազագույնը մեկ տարի փաստացի գործունեություն ծավալած զարգացող փոքր բիզնեսի համար: Այս վարկատեսակի գումարը կազմում է սկսած 15 000-50 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը` 16% դոլարի դեպքում և 13% եվրոյի դեպքում:

Բանկի վարկային պորտֆելի զգալի մասը` մոտ 40 մլրդ դրամը, ուղղված է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Բիզնես-վարկերի պորտֆելի աճն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 86%, ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---