Հայաստանը ավարտին կհասցնի իր օդային տարածքի խոչընդոտների էլեկտրոնային բազայի մշակումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Դրա անհրաժեշտությունն այն է, որ ըստ միջազգային քաղաքացիական ավիացիայի Չիկագոյի համաձայնագրի N15 հավելվածի ԻԿԱՕ-ի անդամ պետությունը, այդ թվում Հայաստանը, պետք է ունենա իր օդային տարածքի խոչընդոտների էլեկտրոնային բազա:

ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2009թ. մշակել և ստեղծել է 60 և ավելի մետր բարձրություն ունեցող արհեստական խոչընդոտների թվային բազա: Ընդունված որոշումը վարչությանը հնարավորություն կտա մշտապես լրամշակել և արդիականացնել այն: Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր մեկ այլ որոշման մեջ կառավարությունը տարանջատել է օդանավ շահագործողների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների իրավասությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---