Քերոլայն Քոքս. Ղարաբաղի կողմն է ամենահզոր զենքը` ճշմարտությունը 5 հունիսի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վասիլի Աթաջանյանը շնորհավորեց Քերոլայն Քոքսին Արցախ կատարած 70-րդ այցի կապակցությամբ, իր երախտագիտությունն արտահայտելով Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին բազմամյա աջակցության համար: Հյուրերի խնդրանքով արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը ներկայացրեց ղարաբաղյան շարժման հիմնական փուլերը: Նշելով , որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել այն ժամանակ գործող խորհրդային օրենքներին և միջազգային օրենքի նորմերին խիստ համապատասխան, նա ընդգծեց, որ Ղարաբաղի ժողովրդի օրինական կամարտահայտությանը պաշտոնական Բաքուն պատասխանեց ագրեսիայով: Միաժամանակ, Վասիլի Աթաջանյանը եվրոպական կառույցներին կշտամբեց այն մեղքի համար, որ, ինչպես Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազի տարիներին, այնպես էլ այսօր, Եվրոպան չի դատապարտում ագրեսիան և Բաքվի ռազմատենչ հռետորությունը, դրանով իսկ նպաստելով հակամարտության գոտում լարվածության ծավալմանը: ԼՂՀ փոխարտգործնախարարը ափսոսանքով արձանագրեց, որ Ադրբեջանն առայսօր չի հրաժարվում ապակառուցողական քաղաքականությունից և հույս է փայփայում ղարաբաղյան խնդիրը լուծել ուժային ուղիով: «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ավելին, մինչ 1920 թվականները Ադրբեջանական հանրապետություն գոյություն չի ունեցել: Ցավոք եվրոպական կառույցները հաշվի չեն առնում այս և այլ փաստեր»,- ընդգծեց նա: Իր հերթին Քերոլայն Քոքսը նշեց Ադրբեջանական կողմից ծավալվող տեղեկատվական պատերազմի նկատմամբ համարժեք պատասխանի անհրաժեշտությունը, հայկական սփյուռքի առավել աշխույժ մասնակցությունը ղարաբաղյան խնդրի էության, Արցախը աշխարհին իրատեսորեն ներկայացնելու գործնթացում: «Ձեր կողմն է ամենահզոր զենքը` ճշմարտությունը: Հարկ է միջազգային կառույցներում բարձրացնել հարցն այն մասին, որ Ադրբեջանը փորձել է Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել ցեղասպանություն: Անհրաժեշտ է էլ ավելի ակտիվորեն ներկայացնել աշխարհին Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում, այլ վայրերում հայերի դեմ զանգվածային հանցագործությունները: Դրանք հանցագործություններ են մարդկայնության դեմ»,- նշել է լեդի Քոքսը: Հանդիպման վերջում ԼՂՀ ԱԳՆ փոխարտգործնախարարը բարոնուհի Քոքսին և պատվիրակության անդամներին հուշանվերներ հանձնեց, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |