Եվրասիական զարգացման բանկի ներդրումների ծավալը 2010 թ. վերջին կկազմի 2,1 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Ալմաթի (Ղազախստան) քաղաքում հերթական նիստի ժամանակ Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը վերանայել է 2009 թ. ընդունած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության ապահովման միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ծրագիրը հաշվի առնելով, հաստատել է բանկի ռազմավարության մեջ կատարված փոփոխություններն ու 2008-2010 թթ. բանկի զարգացման ծրագիրը: Այս մասինյ ասվում է PanARMENIAN.Net ուղարկված ԵԱԶԲ մամլո ծառայության մամլո հաղորդագրության մեջ:

ԵԱԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի խոսքերի համաձայն, բանկի ներդրումների ծավալը 2010 թ. վերջին պետք է կազմի 2,1 մլրդ դոլար: Ընդ որում, 2009 թ. բանկի ներդրումներն աճել են 10,45 տոկոս և կազմել է 1,3 մլրդ դոլար:

Նիստի ժամանակ խորհուրդը ԵԱԶԲ խորհրդի նախագահ է վերընտրել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Քրիստենկոյին, իսկ խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը: ԵԱԶԲ վարչության չորսամյա նախագահ է ընտրվել Իգոր Ֆինոգենովը:

Զարգացման եվրասիական բանկ

Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ:

EDB մասնակիցներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Թաջիկստանը: Բանկի հաստատման մասին համաձայնագրին կարող են միանալ այլ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլդր դոլար: Այն ձեւավորվել է մասնակից պետությունների ներդրումների հաշվին` Ռուսաստան - 1 մլրդ դոլար, Ղազախստան - 500 մլն դոլար, Հայաստան - 100 հազ. դոլար, Թաջիկստան - 500 հազ. դոլար:

Հայաստանը EDB-ում ութ վարկային ծրագրերից բաղկացած միացյալ փաթեթ է ներկայացրել, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար:

Բանկը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովում (2007-ից) եւ ԵվրԱզԷս-ին կից (2008-ից):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---