Տիգրան Սարգսյան. Կառավարությունն իրավունք չունի իր որոշումները պարտադրել հասարակությանը 7 հունիսի 2010 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է BarCamp ճամբարի մասնակիցների հարցերին: Բուռն բանավեճ է ծավալվել Հայաստանում օտարալեզու դպրոցների արգելքը հանելու շուրջ, շոշափվել են նաև այլ հարցեր, որոնք վերջին ամիսներին քննարկվում են հայկական բլոգոսֆերայում: «Ինչպես պարզվեց, կան քաղաքականությանը չվերաբերվող հարցեր, որոնք հասարակությունում ակտիվ բանավեճերի առարկա են դարձել: Մեր պարտականությունն այդ բանավեճերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որի արդյունքում երևան կգան ճիշտ որոշումներ: Կառավարությունն իրավունք չունի իր որոշումները պարտադրել հասարակությանը»,- ասել է վարչապետը` պատասխանելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու մասին հարցին: 2010-ի սկզբին ինտերնետում հայտնվեց Հայաստանի վարչապետի բլոգը http://tigransargsyan.livejournal.com հասցեով: Այդ ընթացքում Տիգրան Սարգսյանը ստացել է 1 848 մեկնաբանություններ 19 գրառումների վերաբերյալ, որոնց նա պատասխանել է 31 անգամ: «Բլոգը հազարավոր մարդկանց համար առանց միջնորդների շփվելու յուրահատուկ հնարավորություն է: Յուրահատկություններից մեկն այն է, որ ինձ անհանգստացնող որոշ դրույթներ հետաքրքրություն չեն առաջացնում բլոգերների մոտ: Բլոգերները եզակի մարդիկ են, որոնց անհանգստացնում են եզակի հարցեր: Ես կփորձեմ գտնել ձեզ հետաքրքրող հարցեր իմ բլոգի լսարանն ընդլայնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նշեց նաև, որ բլոգերի թերությունն այն է, որ անհրաժեշտ է պատասխանել բոլոր մեկնաբանություններին: «Կարծիք կա, որ բոլոր մեկնաբանություններին պատասխանելը սխալ է, քանի որ ես արդեն արտահայտել եմ իմ կարծիքը բլոգում»,- ավելացրել է կառավարության ղեկավարը: «Մարդկանց անհագստացնող խնդիրները, նրանց զգացմունքները և այն, ինչ կրքեր է բորբոքում կարևոր է հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունեն Հայաստանի քաղաքացիները», - ասել է վարչապետը` պատասխանելով լրագրողների հարցերին: BarCamp-ը Հայաստանում տեղի է ունենում երկրորդ անգամ: Համաժողովն անց է կացվում ՀՀ կառավարության, Microsoft, iCon Communications, Marketing solutions SP ընկերությունների, քաղաքական ինստիտուտի և սոցիոլոգիական կոնսալտինգի (IPSC) աջակցությամբ: Անցյալ տարի BarCamp-ին մասնակցել են Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած 450 մարդ: Համաժողովը ոչ պաշտոնական ձևաչափի է, որը կանխավ չի ծրագրում շնորհանդեսները: Քննարկումները վերաբերում են համացանցին և IT ոլորտին: BarCamp-ը համաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար և անց է կացվում զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափով: Նյութերը ներկայացնում են մասնակիցները: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2005 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Պալո Ալթո քաղաքում, այդուհետև BarCamp համաժողովն անց է կացվել աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |