Սուզդալում կքննարկվեն հակամենաշնորհային քաղաքականության իրագործման խնդիրները 7 հունիսի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ը մասնակցելու ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՊՄԽ) հերթական` 31-րդ նիստին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: ԱՊՀ ՀՔՄԽ 31-րդ նիստի ընթացքում Ա. Շաբոյանը զեկույցով հանդես կգա «Հայաստանի հանրապետությունում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը և առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ` հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը» թեմայով: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եզիազարյանը և Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |