«DigiTec Business 2010» 3-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումը տեղի կունենա Հայաստանում

«DigiTec Business 2010» 3-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումը տեղի կունենա Հայաստանում

PanARMENIAN.Net - Մայիսի 23-28-ը Հոլանդիայում տեղի ունեցավ WITSA համաժողովն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (World Congress on Information Technologies-WCIT), որին մասնակցեց նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ՏՏՁՄ)` որպես WITSA (Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միության խորհուրդը) լիիրավ անդամ: Դա հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օլիմպիական խաղերը, որտեղ հանդես են գալիս ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ձեռք է բերել համաձայնություն Ալբանիայի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Ռումինիայի, Հոլանդիայի, Կոսովոյի ՏՀՏ ոլորտի մասնավոր հատվածի, ասոցիացիաների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, համաձայն որի նրանք պետք է մասնակցեն «DigiTec Business 2010» 3-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-ֆորումին, որը տեղի կունենա հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում:

Բիզնես ֆորումում գործելու է Հարավարևելյան Եվրոպայի ՏՀՏ անկյուն: Արտասահմանյան երկրների ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան գործարար ներկայացումներով, ինչպես նաև հայկական գործընկերների հետ կիրականացնեն փորձի փոխանակում: «Նման գործարար շփումները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել ռիսկերը, գտնել նոր գործընկերներ և կախում չունենալ մեկ գործընկերոջից: Բացի այդ, միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ շփումները օգնում են օգտվել վարկային և դրամաշնորհային ծրագրերից»,- ասում է «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության տնօրեն Վահան Հովսեփյանը:

Տարեցտարի ավելանում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 տաղավարի փոխարեն այս տարի 35 տաղավար է լինելու:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---