Ուզի Դայան. Իսրայելը պատրաստ է խորտակել թուրքական նավերը

Ուզի Դայան. Իսրայելը պատրաստ է խորտակել թուրքական նավերը

PanARMENIAN.Net - Իսրայելը պետք է պարզորեն հասկացնի, որ թուրքական ռազմանավերը եթե ուղեկցեն Գազան սնող հերթական «խաղաղարար» նավատորմը, ապա այն կդիտվի որպես Իսրայելի դեմ ռազմական գործողություն: Այս մասին հայտարարել է գեներալ, ԳՇ պետի նախկին տեղակալ Ուզի Դայանը:

«Թուրքիայի վարչապետը եթե նմանատիպ գործողությանն աջակցելու է, ապա մենք նախօրոք ուզում ենք ասել, որ այն կդառնա, այսպես կոչված, casus belli, այսինքն` ակտ, որը պատերազմի հրահրման սկիզբն է: Այդ դեպքում մենք չենք գրոհի նավի վրա, այլ այն կխորտակենք», - ասել է Դայանը, գրում է MIGnews.com-ը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ անձամբ է ուղեկցելու Գազայի հատված գնացող մարդասիրական նավատորմը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---