Իրանի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևը պատրաստ է քվեարկության

Իրանի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևը պատրաստ է քվեարկության

PanARMENIAN.Net - Իրանի մասին ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: Նա քվեարկություն նշանակելու մասին ստույգ ամսաթիվ չանվանեց`ընդգծելով միայն, որ դա տեղի կունենա շատ կարճ ժամկետում:

Փաստաթղթի դրույթների համաձայն, նրանում կոչ է արվում ՄԱԿ-ի բոլոր անդամ-երկրներին զգոնություն հանդես բերել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների վերաբերյալ, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի երկրի միջուկային ծրագրին աջակցելը:

Փաստաթուղթը նաև փոփոխության է ենթարկում դիտարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը թույլ կտա վերահսկել բեռնատար նավերը և իրականացնել դրանց զննումն այն դեպքում, եթե կասկած կա, որ նրանց վրա գտնվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին վերաբերվող բեռներ: Նախատեսվում են նաև մի շարք այլ միջոցներ, այդ թվում արդեն գոյություն ունեցող սպառազինությունների ցուցակի ընդլայնում, որոնց վաճառքն Իրանին արգելված է: Դրա մեջ մտնում են գրոհային ուղղաթիռներ և հրթիռներ, որոնց բացակայությունը չի ազդի Իրանի պաշտպանունակության վրա, ուստի այդ միջոցը առարկություն չի առաջացրել Ռուսաստանի և Չինաստանի մոտ: Ոչինչ չի ասվում Իրան բենզինի մատակարարման արգելքի և իրանական նավթի ներկրման ինչ-որ սահմանափակումների մասին:

Իրանի նկատմամբ «կապույտ փաստաթուղթ» անվանումով պատժամիջոցների նոր փաթեթը չորեքշաբթի օրը կարող է ընդունվել ՄԱԿ ԱԽ կողմից, հաղորդում են ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---