Հայաստանի զբաղվածության պետական ծառայությունը նպաստում է արտագաղթածների վերադարձին

Հայաստանի զբաղվածության պետական ծառայությունը նպաստում է արտագաղթածների վերադարձին

PanARMENIAN.Net - Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի Պետական զբաղվածության գործակալությունը հունիսի 8-ին Երևանում ներկայացրել է Որակավորման ռեգիստրը, որը զետեղված է www. employment.am կայքէջում:

«Կայքէջում զետեղված տեղեկատվությունը շատ արժեքավոր կլինի այն մարդկանց համար, որոնք տևական ժամանակ բացակայել են երկրից, չեն տիրապետում աշխատանքի շուկայի, օրենսդրական փոփոխությունների, թափուր աշխատեղերի մասին տեղեկատվությանը»,- հավելել է Զբաղվածության պետական ծառայութան գործակալության պետ Սոնա Հարությունյանը` հավելելով, որ կարևոր գործոն է այն, որ կայքէջը կլինի ոչ միայն հայերեն, այլ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Բացի այդ, կատարելագործվել և նորացվել է Զբաղվածության պետական ծառայության կայքէջը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---