Ադրբեջանն ընդունել է ռազմական դոկտրինա 8 հունիսի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունվել է երկրի ռազմական դոկտրինան: Փաստաթղթի «կողմ» են քվեարկել 110 պատգամավոր, «դեմ»` երկուսը, իսկ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ռազմական դոկտրինայի նախագծում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը կառչում է միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից և ուղղված է բոլոր պետությունների հետ խաղաղ գոյակցության: Այն ուղղված է միջազգային հարաբերություններում իրավահավասար գործընկերության, փոխադարձ արդյունավետ համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ադրբեջանը չի պատրաստվում որևէ երկրի դեմ պատերազմական գործողություններ սկսել` բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ բռնազավթման զոհ կարող է դառնալ: Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը բացառում է այլ պետությունների անկախության դեմ և միջազգային հակամարտությունները լուծելու համար պատերազմը որպես ճնշման միջոց օգտագործելը: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները` ընդհուպ ռազմական ուժը` ազատագրել իր բռնազավթված տարածքները և վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը: Ռազմական դոկտրինան թույլ չի տալիս երկրի տարածքում արտասահմանյան ռազմական բազաներ տեղակայելը, բացառությամբ այն դեպքերի, որոնք միջազգային համաձայնագրերով նախատեսված են և Ադրբեջանի վավերացրել է: Դրա հետ միասին, ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաներ կամ այլ տեսակի արտասահմանյան ռազմական մասնակցություն թույլ տալու, հաղորդում է 1news.az-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |