«ՌԱՕ Մարս» տարածքում կարող է ազատ տնտեսական գոտի ստեղծվել 8 հունիսի 2010 - 20:16 AMT PanARMENIAN.Net - «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում նորարարական տեխնոլոգիաների հիման վրա ազատ տնտեսական գոտու ստեղծման, ինչպես նաև վենչուրային հիմնադրամի ձևավորման հնարավորությունները հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկեց ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի ղեկավար կազմը` ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորությամբ։Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն հիմնվել է 1988 թվականին: Ձեռնարկության սարքավորումները ներմուծված են ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Այդ սարքավորումները թույլ են տալիս բարդ էլեկտրոնային ու մեխնիկական արտադրանք մշակել և արտադրել: 2002 թվականին համաձայնագիր ստորագրվեց «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ձեռնարկությունը Ռուսաստանի տնօրինությանը հանձնելու վերաբերյալ` որպես Ռուսաստանին $93մլն-ի չափով Հայաստանի պարտքի մարում: Գործարանը ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը հանձնվեց 2008 թվականին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |