Բելգիայի կառավարությունը հաստատել է Հայաստանում ցիկլոտրոնի կառուցման սուբսիդավորման չափը 9 հունիսի 2010 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարությունը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հաստատել է Հայաստանում ցիկլոտրոնի կառուցման սուբսիդավորման չափը, հունիսի 9-ին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքերով, ռադիոիզոտոպների արտադրության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագիրը կազմում է 7-8 մլն եվրո, որից 5 մլն եվրոն ցիկլոտրոնի արժողությունն է, իսկ 2-3 մլն ուղորդվելու է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում շինարարական աշխատանքներին և մասնագետների վերապատրաստմանը: Ինչպես ասել է ՀԱՄՀ տնօրենը, վարկային միջոցները տրամադրել է բելգիական բանկը, իսկ Բելգիայի կառավարությունը սպասարկելու է այն, ավելացնելով, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 13 տարով 3 տարի արտոնյալ ժամկետով: Փափազյանն ասաց նաև, որ նախնական հաշվարկներով ցիկլոտրոնը գործարկվելու է 2012-ին, ինչը թույլ կտա Հայաստանին տարածաշրջանում առաջատար դառնալ ռադիոիզոտոպների արտադրության և արտահանման ոլորտում: «Նման ցիկլոտրոններ կան նաև Մոսկվայում, Թեհրանում, Ստամբուլում, սակայն այդ իզոտոպները կարճ կյանք ունեն»,- նշել է նա: Միաժամանակ, նրա խոսքերով, գործելու է ապահովագրության զարգացման ծրագիր առողջապահության ոլորտում, «որպեսզի ամենաթանկ ծառայությունները մատչելի լինեն մեր բնակչությանը»: McKinsey միջազգային ընկերության աջակցությամբ մշակվում է բիզնես պլան, որի հիման վրա ներդրողներին ներկայացվելու են այդ իզոտոպների պոտենցիալ սպառողները, այդ թվում` ախտորոշիչ կլինիկաները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |