Orange Armenia-ն iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսներին 9 հունիսի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia-ն կմեկնարկի iPhone 4-ի վաճառքը առաջիկա ամիսների ընթացքում: Այդ մասին, պատասխանելով իր բլոգի այցելուների հարցերին, հաղորդել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Orange-ը iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում իր տարբեր երկրների շուկաներում` ներառյալ Հայաստանում»,- նշել է նա: iPhone 4-ը ներկայացվել է 2010 թվականի հունիսի 7-ին: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց խցիկ, որի տարբերակիչ առանձնահատկությունը 720p ձևաչափում 30 կադր/վրկ հաճախականությամբ HD-տեսագրություն կատարելու հնարավորությունն է: Որպես iPhone 4-ի կենտրոնական պրոցեսոր օգտագործվում է Apple A4-ը: Նոր iPhone-ի հետ միասին հայտնվել է նաև iPhone OS 4.0 (Apple iOS 4) նոր օպերացիոն համակարգը: Orange Armenia-ն Հայաստանում iPhone-ի վաճառքի մեկնարկի մասին հայտարարեց մարտի 31-ին: Ներկա պահին ներկայացված են iPhone 3G – 8Gb, iPhone 3G – 16Gb և iPhone 3GS – 32Gb մոդելները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |