Ենթադրվում է, որ Հայաստանում բացվելու է 15 օտարալեզու դպրոց 9 հունիսի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթը ՀՀ «Կրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքում շտկումներ մտցնելու մասին: Ներկայացնելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցների ոլորտում միջազգային ծրագրեր ներմուծելու և Հայաստանում մասնավոր օտարալեզու դպրոցներ բացելու համար, ինչպիսին են, օրինակ, բրիտանական դպրոցները, «AB» համակարգով դպրոցները, այդ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են: Աշոտյանի խոսքերով, Հայաստանի այդ դպրոցներում ուսուցումը սկսվելու է 7-րդ դասարանից: «Այսինքն, մինչև 7-րդ դասարան աշակերտները հաճախելու են հայկական դպրոց, որից հետո նրանք կարող են ընդունվել օտարալեզու դպրոց»,- նշել է Աշոտյանը և ավելացրել, որ բրիտանական դպրոցների ատեստատները համապատասխան կրեդիտների առկայության դեպքում հնարավորություն են տալիս շրջանավարտներին մեխանիկորեն ընդունվել Բրիտանիայի առաջատար բուհեր: Նա հերքեց խոսակցություններն այն մասին, որ գոյություն ունեցող օրենսդրության հիման վրա կարելի է ներմուծել մասնավոր և միջպետական օտարալեզու դպրոցների համակարգ: Նախարարն ընդգծեց, որ օտարալեզու դպրոցների թիվը, օրինագծերի վերոհիշյալ փաթեթի համաձայն, կկազմի 15: «Այդ 15 դպրոցները ստեղծվելու են Հայաստանում գոյություն ունեցող կրթական հաստատությունների հիման վրա և չեն ֆինանսավորվելու պետության կողմից»,- ասել է Աշոտյանը: Իր հերթին, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ օրինագծերի տվյալ փաթեթի հարցով մինչև երկրորդ ընթերցումը խորհրդարանը լսումներ կկազմակերպի, որին մասնակցելու են բոլոր շահագրգիռ կողմերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |