2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանն ակնկալում է $25 մլն ստանալ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» ընկերությունից

2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանն ակնկալում է $25 մլն ստանալ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» ընկերությունից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Օրակարգի առաջին հարցով կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 16-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը ընկերությունից ակնկալում է ստանալ 25046 945 ԱՄՆ դոլար։ Այն գրեթե ամբողջությամբ ուղղվելու է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների իրականացմանը, մնացած մասը` մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը և վերահսկողությանը։

Նիստում քննարկվել և հաստատվել է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնման երկրորդ փաթեթի մրցույթի արդյունքների, պայմանագրի նախագծի և համայնքների կողմից երրորդ կարգի ջրանցքների կառուցման/վերականգնման աշխատանքների արժեքի 15 տոկոսի համաֆինանսավորման պահանջի մասին կառավարող համաձայնագրերում առկա դրույթների մասին հարցը։ Խորհուրդը որոշել է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում 6 մայր ջրանցքների նախագծման պայմանագրի շրջանակներում նախագծերում տեղ գտած թերությունների համար «Հայջրնախագիծ» ընկերությանը վճարման ենթակա գումարը նվազեցնել 15 տոկոսով։

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկող կազմակերպության կողմից առաջարկվող պայմանագրի փոփոխության նախագիծը։ Քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կեղծիքի և կոռուպցիայի կանխման, բացահայտման և վերացման ծրագիրը` կառավարման խորհուրդը լիազորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հաստատել կեղծիքի և կոռուպցիայի կանխման, բացահայտման և վերացման հանձնաժողովի կազմը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---