ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունը համալրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ևս 3 պատմությամբ11 հունիսի 2010 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակների ևս երեք պատմություն, որոնք կհրապարակվեն ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվության մեջ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականի գրանսենյակում, Ադամ Շիֆը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ պատմում է զոհերի մասին և ներկայացնում է նրանց պատմությունները: Նրանք են Ֆլորա Մանուշյան-Մուշեղյանը, Հակոբ Պողոսյանը և Կատյա Քուշերյանը, որը պատմում է եղեռնը վերապրած իր 95 տարեկան մոր և նրա ընտանիքի պատմությունը: Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի համահեղինակն է և հավաքում է Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների պատմությունները: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |