Ռուսաստանի և Ֆրանսիայի վարչապետները քննարկել են Վրաստանում, Ղարաբաղում և Իրանում առկա իրավիճակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի վարչապետները քննարկել են Վրաստանում, Ղարաբաղում և Իրանում առկա իրավիճակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ միասին Փարիզի «Գրան Պալեում» ռուսական ազգային ցուցահանդեսի բացման ժամանակ:

Ֆիյոնի խոսքերի համաձայն, ցուցահանդեսը շարունակվելու է ցուցադրվել մեկ շաբաթ, որն էլ Ռուսաստանի և Ֆրանսիայի մերձեցման գլխավոր իրադարձությունն է լինելու: Նա նշել է, որ նախկինում Լուվրում կազմակերպվել է «Սուրբ Ռուսաստան» ցուցահանդեսը, որի միջոցով ֆրանսիացի հասարակությունը ծանոթացավ ռուս ժողովրդի պատմությանն ու մշակույթին: «Այսօր մենք բացում ենք ժամանակակից Ռուսաստանի ստեղծագործական ներուժն ու հարստությունը ներկայացնող ցուցահանդես»,- ասել է Ֆիյոնը: Ֆրանսիայի վարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի ապրանքափոխանակությունը սկսվել է 2000 թ. սկզբից, և այսօր այն չորս անգամ ավելացել է: Խոսքը բազմակողմանի համագործակցության մասին է, այդ թվում` ավտոմոբիլային, տիեզերական արդյունաբերության և էներգետիկայի մասին: «Ֆրանսիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են», - ասել է Ֆիյոնը: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրները պատրաստ են միասին պատասխանել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում` անվտանգության բնագավառում: Ֆրանսիայի վարչապետը հիշեցրել է, որ հինգշաբթի օրը երեկոյան նա հանդիպել է Պուտինի հետ` Մատինյոն պալատում: Զրուցակիցները քննարկել են Վրաստանում, ԼՂՀ-ում, իրանում առկա իրավիճակը: Անուշադրության չի մատնվել նաև ներդրումային համագործակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---