ՀԵԵՀ-ն 300 միլիոն եվրո կտրամադրի Եվրոպայի Արևելյան hարևանության երկրներին

PanARMENIAN.Net - Հաջորդ հինգ տարվա ընթացքում ՀԵԵՀ-ն կտրամադրի 300 միլիոն եվրո Եվրոպական Արևելյան հարևանության տարածաշրջանների ներառյալ Մոլդավիայի և Ուկրաինայի, ֆինանսական հաստատություններին: Վերջինս թույլ կտա ՀԵԵՀ-ին օժանդակել ՄՓՁ–ին մոտավորապես 100,000 բիզնես վարկերով իսկ շրջաններում ցածր եկամուտ ունեցող մասնավոր սեփականատերերին հիպոթեքային վարկերով:

2005թ. դեկտեմբերից մինչև 2009թ. դեկտեմբերը ՀԵԵՀ նախագիծն իր ընդունման պահից ի վեր առաջարկել է ընդհանուր գումար կազմող 684 միլիոն եվրո Հարավ-արևելյան Եվրոպայում գործող առևտրային բանկերի, փոքր բիզնեսի և փոքր ֆինանսավորում ունեցող հաստատությունների ֆինանսավորման համար: Նշված գործընկեր փոխառու հաստատություններն ունեն ՀԵԵՀ-ի կողմից տրամադրված մոտավորապես 1.1 բիլիոն եվրո շրջանառու վարկ 6,000 բիզնեսների և հիպոթեքային վարկերի տեսքով :

ՀԵԵՀ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2009-ի դեկտեմբերից, երբ ընդլայնվելով իր գործունեության շրջանակներում ընդգրկեց Երոպական արևելյան հարևանության այլ տարածաշրջաններ` ներառելով Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսն ու Վրաստանը:

Oհրիդում կայացած ամենամյա հանդիպման ժամանակ Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (ՀԵԵՀ) Կոնվերս բանկի հետ ստորագրել է Հայաստանում փոքր բիզնեսին 10 միլիոն ԱՄՆ դոլար շրջանառվող վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Սա ՀԵԵՀ-ի առաջին ներդրումն է Հայաստանում: ՀԵԵՀ-ը Կոնվերս բանկին վարկը տրամադրվում է Եվրոպական Հարևանության փոքր բիզնեսի զարգացման հնարավորություն (ԵՀԲԶՀ) կազմակերպության օժանդակությամբ, որի նպատակն է դեպի ՀԵԵՀ-ի սահմաններում գործող Եվրոպական հարևան երկրներ բացվող պատուհանի ստեղծումը:

Հարավ-Արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Միկրոֆինանսավորման ֆոնդի նպատակն է խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը հարավ-արևելյան Եվրոպայում: Այն տեղական ֆինանսական հաստատություններին առաջարկում է երկարատև ֆինանսավորման միջոցներ փոքր բիզնեսներին մասնավորապես մանր և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) շրջանառու վարկեր, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող մասնավոր սեփականատերերին հիպոթեքային վարկեր տրամադրելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---