Հայաստանի և Արցախի ապահովագրորդները համագործակցություն են հաստատում

Հայաստանի և Արցախի ապահովագրորդները համագործակցություն են հաստատում

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում անցկացված Հայաստանի ապահովագրորդների համաժողովի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ապահովագրական շուկայի հիմնադրմանն ու զարգացմանը, ինչպես նաև Արցախում ապահովագրական ծառայությունների տրամադրման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի ապահովագրական կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու իրենց շահագրգռությունը, այն դիտարկելով որպես տնտեսության զարգացման գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետըության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը և այլ պաշտոնական անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---