ՀՀ կառավարության ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը

ՀՀ կառավարության ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքին։ Քննարկվել են ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի (Ծրագրերի իրագործման գրասենյակներ) ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։

Համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---