Արտաշատ-Մասիս ճանապարհին ավտոմոբիլը բախվել է գնացքին

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ժամը 16:40-ին Արտաշատ-Մասիս ճանապարհին տեղի է ունեցել ուղևորատար էլեկտրագնացքի բախում, որն ընթանում էր Արարատ-Երևան երթուղով, «Mersedes ML-320» մակնիշի մեքենայի հետ:

Ինչպես հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեքենան կանգ է առել չհսկվող անցումում Դալար գյուղի մոտ: Չնայած գնացքի մեքենավար Սամվել Լևոնյանի ազդանշանին` մեքենան դանդաղ մոտեցել է անցումին և կանգ առել ճանապարհին: Վերջին պահին նա մի քիչ ետ է գնացել, որի շնորհիվ խուսափել է ավելի լուրջ ընդհարումից: Հարվածի արդյունքում մեքենան շատ չի վնասվել: Գնացքի ուևորներից ոչ մեկը չի տուժել: Չսպասելով գնացքի կանգ առնելուն` մեքենան դեպքի վայրից անհետացել է:

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն ակտիվ աշխատանք է տանում անցումներում անվտանգություն ապահովելու ուղղությամբ, և 2010-ին նախատեսվում է բացել ևս 8 հսկվող երկաթուղային անցում և էլեկտրական ուղեփակոցների տեղադրում 11 անցումներում, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է համալիր միջոցներ իրականացնել, որոնց կմասնակցեն իշխանության մարմիններ, ԶԼՄ-ներ, ուսումնական հաստատություններ, հատկապես ավտոդպրոցներ, որոնք պատրաստում են ապագա վարորդների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---