Գագիկ Հարությունյան. Հայաստանում սահմանադրականությունը հարկի մակարդակում չէ

Գագիկ Հարությունյան. Հայաստանում սահմանադրականությունը հարկի մակարդակում չէ

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացավ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Ներկայացնելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուն` Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՀՀ ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է, որ ցանկացաց երկրում Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններն անհրաժեշտություն են, սակայն, ցավոք, Հայաստանում նման ավանդույթ դեռևս չի ձևավորվել: «Սա առաջին քայլն է և կարող է օրինակ ծառայել, որպեսզի մյուս օրենքները նույնպես մեկնաբանվեն և, հետևաբար, ավելի հասկանալի դառնան հասարակ քաղաքացիների համար»,- նկատել է նա:

Գագիկ Հարությունյանը նկատել է, որ մեկնաբանությունների ժողովածուն կազմվել է ՀՀ Սահմանադրության 15-ամյակի առթիվ: «Մեկ տարվա ընթացքում ժողովածուի շուրջ աշխատել են 68 փաստաբաններ և պետական պաշտոնյաներ, ովքեր մասնագիտացել են սահմանադրական իրավունքի ոլորտում»,- նշել է ՀՀ ՍԴ նախագահը: Նա ընդգծել է նաև տվյալ ժողովածուի պարբերաբար վերահրատարակվելու անհրաժեշտությունը, օրինակ` 5 տարին մեկ: «Դա կնպաստի հայ հասարակության մեջ իրավական գիտակցության զարգացմանը, որը, մեղմ ասած, բարեփոխման կարիք ունի: Սույն ժողովածուի տպաքանակը 2000 նմուշ է և կուղարկվի պետական իշխանության բոլոր մարմիններին»,- ընդգծել է Գագիկ Հարությունյանը:

Ինչպես նկատել է Հարությունյանը, թեև Հայաստանում Սահմանադրությունը գոյություն ունի, ցավոք, սահմանադրականությունը հարկի մակարդակում չէ: « Սահմանադրության և առկա իրականության միջև անհամապատասխանություն կա, որը շատ երկրների խնդիրն է»,- նշել է ՀՀ ՍԴ նախագահը` ավելացնելով, որ երկրի պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի տվյալ անհամապատասխանության վերացմանը: «Հակառակ դեպքում սահմանադրության գերակայության ապահովումը միայն աբստրակցիա կմնա»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---