ՀՀ կառավարությունը շուրջ 63 մլն դրամ կհատկացնի ռոյալ ձեռք բերելու նպատակով

ՀՀ կառավարությունը շուրջ 63 մլն դրամ կհատկացնի ռոյալ ձեռք բերելու նպատակով

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ՀՀ կառավարության նիստում որոշվել է շուրջ 62 մլն 897 հազար դրամ հատկացնել ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի համար «Սթենվեյ» ռոյալ ձեռք բերելու համար: Ինչպես հայտնել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, 4 տարի առաջ ֆրանսիացի մասնագետներ հրավիրվեցին եղած ռոյալը վերականգնելու համար, սակայն, ըստ նրանց գնահատականների, գործիքը կարելի էր շահագործել ևս 2-3 տարի, ոչ ավել:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը մեծ նվաճումներ ունի դասական երաժշտության ոլորտում, աշխարհահռչակ երաժիշտներ են գալիս Երևան համերգներով, իսկ առկա երաժշտական գործիքները չեն համապատասխանում անհրաժեշտ համաշխարհային չափանիշներին:

«Այդ նպատակով միջոցներ հատկացնելու վերաբերյալ կառավարության որոշումը լուրջ քայլ է, և մենք կաշխատենք հետագայում ևս հետևողական լինել անհրաժեշտ երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար: Կարծում եմ, որ դասական երաժշտության գործիչներին կուրախացնի այս որոշումը»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---