Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ճանապարհների շինարարության ծրագրերով18 հունիսի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում` ճանապարհաշինարարության, երկաթուղու շիանարարության, կապի ոլորտի: Մանուկ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին թվայնացման ոլորտում հայ մասնագետների ուսուցումը Իտալիայում կազմակերպելու համար, նշել է, որ այս բնագավառում երկկողմ համագործակցության լուրջ հեռանկարներ կան: Բրունո Սկապինին տեղեկացրել է, որ մոտ ամիսներին Իտալիան ամբողջությամբ կանցնի թվայնացման, եւ այդ փորձը կարող են կիրառել նաեւ Հայաստանում: Ըստ դեսպանի, քննարկվում է ոչ միայն հայ մասնագետների Իտալիայում վերապատրաստման, այլեւ փորձի փոխանակման նպատակով իտալական մասնագետների Հայաստան գործուղվելու հարցերը: Բացի դրանից, դեսպանը նշել է, որ քննարկվում է նաեւ Հայաստանում թվայնացման գործընթացի համար իտալական հայտնի բանկերից մեկի կողմից ֆինանսավորման հարցը: Բրունո Սկապինին հայտնել է, որ ենթակառուցվածքների շինարարությամբ զբաղվող իտալական հայտնի ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինարարական ծրագրերով եւ ցանկություն են հայտնել հանդիպել նախարարի հետ: Մանուկ Վարդանյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ժամանակ փորձագետների անհրաժեշտություն կլինի եւ հայկական կողմը պատրաստ է յուրաքանչյուր կազմակերպության հետ քննարկել այդ հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնեսական հիմնավորման աշխատանքներին իտալական ընկերությունների մասնակցության, ինչպես նաեւ հայ-իտալական համատեղ նամականիշի թողարկման հարցերը, հաղորդում է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |