ՄԱԿ-ը կաջակցի Ղրղզստանում անկարգությունների արդյունքում տուժած մարդկանց

ՄԱԿ-ը կաջակցի Ղրղզստանում անկարգությունների արդյունքում տուժած մարդկանց

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հուսով է, որ 71 մլն դոլարը, որ պետք է հավաքվի հունիսի 17-ին հայտարարված Ղրղզստանին շտապ օգնություն ցույց տալու կոչի արդյունքում, թույլ կտա օժանդակել հանրապետության հարավում անկարգություններից տուժած 1,1 մլն մարդու, ասվում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի վարչության հայտարարության մեջ, որ տարածել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանը:

Այդ հայտարարության հրապարակումը հենց կոչ է ուղղված երկրներին և մասնավոր անձանց` միջոցներ հավաքագրել տուժածներին օգնելու նպատակով:

Ըստ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի վարչության տվյալների, ՄԱԿ-ը կոչ է արել 71,15 մլն դոլար հավաքել Ղրղզստանի համար: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրագրողներին հայտարարել էր 71 մլն դոլարի մասին:

Բացի այդ, նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի այն գումարը, որը ՄԱԿ-ը կոչ է անում հավաքել Ուզբեկստանի համար, ուր Ղրղզստանից շուրջ 100 հազար մարդ է փախել` հիմնականում ազգությամբ ուզբեկ: Եվս 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Օշի և Ջալալաբադի շրջաններում, որոնք մնացել են Ղրղզստանում և համարվում են ներքին տեղահանված անձիք, հաղոևդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միայն պաշտոնական տվյալներով հունիսի 11-ին Ղրղզստանի հարավում սկսված արյունահեղ ազգամիջյան բախումների արդյունքում շուրջ 200 հազար մարդ է զոհվել: Տասնյակ հազարավոր փախստականներ լքել են Ղրղզստանի տարածքը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ազգամիջյան բախումները Ղրղզստանում կարող էին անդրադառնալ շուրջ 1 մլն մարդկանց վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---