Արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի կենսաթոշակային ակտիվների նկատմամբ20 հունիսի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Արդեն կան արտասահմանյան ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ կենսաթոշակային ակտիվների կառավարող, քանի որ նրանց հետաքրքրել է մեր շուկան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարարության կառավարման պետ Կարեն Թամազյանը հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի շրջանակներում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: Նրա խոսքերով, արտասահմանյան ընկերությունների շարքում կան բալթիական և սկանդինավյան երկրների, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ: Սեմինարի կազմակերպիչներն են ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխման ծրագիրը, ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ կառավարության աշխատանքային խումբը: Ինչ վերաբերվում է հայկական ընկերություններին, ապա նրա կարծիքով, նրանք հնարավորություններ ունեն, բայց «կախված է նրանից, թե ինչ միջոցներ և կադրեր ունեն ընկերություններն այսօր, որպեսզի կարողանան ապահովել համապատասխան ներդրումներ»: Միաժամանակ, Կարեն Թամազյաննասաց, որ կենսաթոշակային ակտիվները կառավարելու համար հայակական ընկերությունները պետք է 2-3 մլն դոլարի ներդրումներ իրականացնեն: Սեմինարի ընթացքում Կարեն Թամազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը, որի նպատակն անձանց ապահովումն է, որոնք աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճարումներ են իրականացնում, եկամուտ ստանալու հնարավորությունը, որն ուղիղ կապ է ապահովում իրականացվող վճարումների և ստացած կենսաթոշակի չափի միջև: Բացի դրանից, օրինագծում նշվում են դրույթներ, որոնք երաշխավորում են այդ ակտիվների ապահովությունը և դարձելիությունը և դրանք ստանալու և ժառանգելու գործընթացը: Հայաստանը 2011-ից նախատեսում է անցում կատարել կամավոր կուտակային կենաթոշակային համակարգի, իսկ 2014-ից` պարտադիրի Ինչպես նշել է Թամազյանը, համաձայն օրինագծի, կանոնադրական կապիտալը պետք է լինի 500 մլն դրամից ոչ քիչ: Արտասահման ընկերությունների հետաքրքրությունը բարձրացնելու համար ՀՀ ԿԲ-ը նախատեսում է համաժողով կազմակերպել, որի ընթացքում մանրամասն ներկայացվելու են կառավարիչների գործունեության հիմքերը և Հայաստանում առկա պոտենցիալը: Իր հերթին, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը հաստատեց այն փաստը, որ Հայաստանում կան մոտ 10 ներդրումային ընկերություններ, և նրանցից 2-3-ը «անհամբերությամբ սպասում են այդ օրինագծի ուժի մեջ մտնելուն»: Նա նաև հաղորդեց, որ այդ օրինագիծը USAID աջակցությամբ արդեն թարգմանվել է անգլերեն, որը նույնպես խթանելու է արտասահմանյան ընկերությունների շահագրգռվածությունը և առողջ մրցակցություն է ստեղծելու այս ոլորտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |