Դանիել Վարտոնիկ. Հայաստանը կկարողանա իրականացնել կենսաթոշակային բարեփոխումները սահմանված ժամկետում

PanARMENIAN.Net - Հայաստանը կկարողանա իրականացնել կենսաթոշակային բարեփոխումները սահմանված ժամկետում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագրի ղեկավար Դանիել Վարտոնիկը հունիսի 18-20 Ծաղկաձորում կայացած սեմինարում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: «Սկզբում որոշակի անիրատեսական հավակնություններ կային,սակայն այժմ կառավարությունը սահմանել է ընդունելի ժամանակահատված, որի ընթացքում կհաջողվի իրականացնել նախանշված բարեփոխումները»,-ասել է նա:

Այս առնչությամբ մասնագետը նշել է, որ, եթե հաշվի առնենք այն գործոնը, որ կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվելու են մի շրջանում, երբ դեռևս զգալի են ճգնաժամի ազդեցության հետևանքները, ապա կառավարությանը կհաջողվի դրանք իրականացնել, քանի որ բարեփոխումներն ինքնին նպաստում են տնտեսական աճին:

Տեղի ունեցած սեմինարի կազմակերպիչն է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագիրը, ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ կառավարության աշխատանքային խումբը` կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկման շրջանակներում:

Դանիել Վարտոնիկը հավելեց, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը շատ բարդ գործընթաց է և այստեղ կարևորվում է բնակչության աջակցությունն ու ըմբռնումը` նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է տեխնիկապես աջակցել ՀՀ կառավարությանը լավագույն միջազգային փորձի, մասնավորապես, այդ բարեփոխումների կայուն իրականացման ապահովման հիման վրա»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է երկրից կապիտալի արտհոսքին, ապա, ըստ ծրագրի ղեկավարի, դա ակտուալ խնդիր է շատ երկրների համար, և անհրաժեշտ է, որ կառավարությունը համագործակցի այդ ակտիվների կառավարիչների, գործատուների հետ: Բացի այդ, արտահոսք թույլ չտալու համար, կարևորվում է նաև բնակչության գրագիտության բարձրացումն այդ ոլորտում և համագործակցությունը ֆինանսական միջնորդների հետ, ինչը թույ կտա ճիշտ կառավարել եղած ակտիվները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---