2010-ին Գազպրոմն Ադրբեջանից կգնի 2 միլիարդ խ/մ գազ

PanARMENIAN.Net - Գազպրոմը պատրաստ է գնել Ադրբեջանի առաջարկած գազի ողջ ծավալը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Մենք պատրաստ ենք գնել այնքան, որքան Ադրբեջանը պատրաստ է տրամադրել: Մենք պատրաստ ենք գնել ողջ ադրբեջանական գազը և դա մեզ շահավետ է»,- ասել է Միլլերը: Նա նշել է, որ Գազպրոմի պլաններով ադրբեջանական գազի գնման վրա չի ազդում այն, որ Ադրբեջանն որոշել է մինչև 2017-ը հետաձգել Շահ-Դենիզ նավթահորի շահագործման երկրորդ փուլը: Միլերը նշել է, որ Գազպրոմը բավական արագ արձագանքել է Ադրբեջանի առաջարկին` ընթացիկ տարում կրկնապատկել մատակարարման ծավալը մինչև 1 միլիարդ խ/մ, իսկ հաջորդ տարի` մինչև 2 միլիարդ խ/մ: Նա նշել է, որ Գազպրոմի պայմանագիրն Ադրբեջանի հետ չի նախատեսում մատակարարման վերին սահմանները և Գազպրոմը հետագայում պատրաստ է արձագանքել Ադրբեջանի առաջարկներին, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Ադրբեջանից գազամատակարարումները սկսվել են ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը և Գազարտը 2009-ի հոկտեմբերին պայմանագիր են ստորագրել 2010-2015թթ. ընթացքում ադրբեջանական գազի առքուվաճաքի մասին`այն երկարաձգելու հնարավորությամբ: Ի սկզբանե Գազպրոմը նախատեսել էր ընթացիկ տարում գնել 0.5 միլիարդ խ/մ գազ, սակայն այնուհետև ընկերությունը պայմանավորվել է կրկնապատկել այդ ծավալը: Այսպիսով, 2010-ին Ռուսաստանն Ադրբեջանից կգնի 1 միլիարդ խ/մ գազ, իսկ 2011-ին ևս երկու անգամ կկրկնապատկի գնումը` մինչև 2 մլրդ խ/մ: Ադրբեջանական գազը Ռուսաստան կմտնի Բաքու-Նովո-Ֆիլյա խողովակաշարով Հյուսիսային Կովկասի հանրապետություններին մատակարարելու համար: Խողովակաշարի երկարությունը շուրջ 200 կմ է, խողովակի տրամաչափը` 1220 մմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---