Վրաստանի սահմանապահները թույլ չեն տվել «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունուն հատել Վրաստանի սահմանը22 հունիսի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանապահները թույլ չեն տվել «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունուն հատել Վրաստանի սահմանը, որն այդ երկիր էր մեկնում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ ջավախահայության խնդիրներին նվիրված հանդիպմանը մասնակցելու նպատակով: 2010թ. մարտի 19-ին Ջավախքահայության իրավունքների համակարգող խորհուրդը բաց նամակ էր հրապարակել հասցեագրված Հայաստանում ԱՄՆ դեսպան տկն Մ. Յովանովիչին: Նամակում ներկայացված էին այն անճշտությունները, որոնք պարունակում է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2010թ. զեկույցը ջավախքահայության հիմնախնդիրների և ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փոխանցել էր բաց նամակը Վրաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացչություն: Մայիսի 17-ին Համակարգող խորհրդի ներկայացուցիչները հրավիրվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ նրանց հանձնվեց Վրաստանում ԱՄՆ դեսպանի պատասխանը, որով պրն Ջոն Բասսը իր հերթին հրավիրում էր Խորհրդի ներկայացուցիչներին Թբիլիսի՝ ջավախքահայության խնդիրները քննարկելու համար: Ըստ հետագայում ձեռք բերված պայմանավորվածության՝ 2010թ. հունիսի 21-ին Համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Սևակ Արծրունին և Ռոբերտ Թաթոյանը ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար տկն Ջուլի Ֆիշերի հետ հանդիպման նկատակով մեկնեցին Թբիլիսի: Սակայն հայ-վրացական սահմանի անցակետում վրացական սահմանապահները, չներկայացնելով որևէ պատճառաբանություն, թույլ չտվեցին Սևակ Արծրունուն մտնել Վրաստանի տարածք: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը մասնակցեց միայն Ռոբերտ Թաթոյանը, որը ներկայացրեց միջադեպի մանրամասները, ինչպես նաև հանձնեց ԱՄՆ կառավարությանը հասցեագրված Համակարգող խորհրդի նամակը՝ ջավախքահայության խնդիրների լուծման և Վահագն Չախալյանի ազատ արձակմանն ուղղված վրացական իշխանությունների հետ երկխոսության մեջ միջնորդ հանդիսանալու կոչով: Անհրաժեշտ է նշել, որ հունիսի 21-ի հանդիպմանը հրավիրվել էր և Համակարգող խորհրդի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին, սակայն վրացական իշխանությունները նախապես տեղեկացրել էին, որ թույլ չեն տալու նրա մուտքը Վրաստան: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը գնահատում է տեղի ունեցածը որպես ԱՄՆ դեսպանատան հետ հանդիպման տապալմանը ուղղված վրացական իշխանությունների նպատակաուղղված փորձ: Հայտարարում ենք, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու տվյալ միջադեպը առանց հետևանքի չթողնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |