ՀՀ կառավարությունը քննարկել է ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի 2009-2011թթ. միջոցառումների կատարման ընթացքը

ՀՀ կառավարությունը քննարկել է ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի 2009-2011թթ. միջոցառումների կատարման ընթացքը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի օրակարգով քննարկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի 2009-2011 թվականների միջոցառումների կատարման ընթացքը: ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են վարչապետին նշված ժամանակահատվածում իրականացված միջոցառումների և որոշ միջոցառումների չկատարման կամ ժամանակին չկատարման մասին:

Անդրադառնալով ՀՀ պետական գերատեսչությունների կողմից իրականացման ենթակա միջոցառումներին` վարչապետն ընդգծել է որոշ միջոցառումների վերանայման և վերաշարադրման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել միջոցառումների իրականացման արդյունքում արձանագրված առաջընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---