Անդրեյ Արեշև. Ոչ մի բանակցություն չի վարվում ատրճանակի փողի տակ`կապիտուլյացիա պահանջելով

Անդրեյ Արեշև. Ոչ մի բանակցություն չի վարվում ատրճանակի փողի տակ`կապիտուլյացիա պահանջելով

PanARMENIAN.Net - Ոչ մի բանակցություն չի վարվում ատրճանակի փողի տակ` կապիտուլյացիա պահանջելով: Այդ մասին գրում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը «Ղարաբաղյան սրացում Դ.Մեդվեդևի ԱՄՆ կատարելիք այցի և «Իրանի համար առաջիկա մարտի» համատեքստում» հոդվածում: Նրա կարծիքով, եթե ադրբեջանական կողմը շարունակի գործել նույն ոգով, ապա տեղին կլինի հիշել գեներալ Մ. Գարեևի միքտը, որն ասվել է մեկ այլ պատերազմի առիթով, բայց արդար է նաև մեր դեպքի համար. «Դա պատմության մեջ բավական տարածված սխալ է, երբ ղեկավարները մոռանում են, որ միջազգային հակամարտությունը, պատերազմը երկկողմանի երևույթ է, որովհետև իրադարձությունները չեն կարող զարգանալ միայն այնպես, ինչպես դուք եք ցանկանում, հակամարտող կողմը միշտ ձգտելու է անել այն, ինչ ամենաքիչն եք սպասում»: Ղարաբաղյան հակամարտությունը զարգանում էր մի շարք պետությունների շահերի բախման համատեքստում, որոնք պայքարում էին Հարավային Կովկասի տարանցիկ և էներգետիկ պաշարների վրա հսկողություն սահմանելու համար: Ղարաբաղյան սրացումը կապելով Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման հետ` դիտորդներն անուշադրության մատնեցին այն փաստը, որ բացասական հանգամանքներ տեղի ունեցան Դ.Մեդվեդևի Վաշինգտոն կատարած այցի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվացման նախօրեին: Բաքվում դեսպան նշանակվեց Մեթյու Բրայզան, որի սադրիչ գործունեությունը 2008-ի օգոստոսյան օրերին հայտնի է բոլորին, Ափշերոնի ափեր այցելեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, հուլիսի սկզբին հայտարարվեց ՀարավայինԿովկասի երկրներ Հիլարի Քլինթոնի այցելության մասին, սկսեցին լուրեր շրջանառվել Ղարաբաղում ռուս խաղապահների հայտնվելու մասին, ինչը բացահայտորեն ուշադրությունը շեղող մանևր էր: Անկասկած, այս ամենը մի քանի նպատակ ունի. հայ-ռուսական ռազմաքաղաքական միության խաթարում, դրա հետ մեկտեղ ղարաբաղյան հակամարտությունում Մոսկվայի` որպես միջնորդի դերի բացառում` դրանցից մեկը: Կարելի է ենթադրել նաև առավել «գլոբալ» նպատակի առկայություն, ինչպիսին Իրանն է: Իսլամական Հանրապետությունը շրջապատում են ամերիկայն ռազմական բազաները, ուստի չի բացառվում, որ «ղարաբաղյան հիմնահարցը» Ջորջ Բուշի ներկա հետնորդների կողմից դիտարկվում է` ամենից առաջ ելնելով Ադրբեջանի` որպես Իրանին սահմանակից երկրի կարևորությունից: Կարծիքն այն մասին, որ «ԱՄՆ-ն փորձելու է Ադրբեջանին ներքաշել Իրանին մեկուսացնելու և թուլացնելու քաղաքականության մեջ», լուրջ հիմքեր ունի: Ղարաբաղում նոր պատերազմը կարող է դառնալ ԱՄՆ հակաիրանական քաղաքականության տրամաբանական շարունակությունը և միաժամանակ` Միջին Արևելքում լայնածավալ զինված հակամարտության նախապատրաստական փուլը:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված դիվերսիոն խմբավորում: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---