Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերը կբարելավվեն

Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերը կբարելավվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը: Այն նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հարակից այլ հարցերի լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների պարտադիր կատարումը:

Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը անհրաժեշտ ճշտումներ է արել «Սևան» ազգային պարկի սահմաններին հարող համայնքների թվարկում: Որոշումը լրացվել է նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի մշակած` լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշներով: Գործադիրը հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին: Որոշման մեջ ամրագրված են միայն հրատապ լուծում պահանջող հարցերը, որոնց կհաջորդեն զարգացման ծրագրերը:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել Գեղարքունիքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը:

Ամփոփելով մարզի հիմնախնդիրներին նվիրված հարցերի քննարկումը` վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել արտագնա նիստի նախօրյակին մարզում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---