Հայաստանի 12 մասնակիցներից 8-ը հաղթահարել են նախնական փուլը և մտել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչ

Հայաստանի 12 մասնակիցներից 8-ը հաղթահարել են նախնական փուլը և մտել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում Հայաստանի 12 պատվիրակներից ութը հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել են քառորդ եզրափակիչ:

Ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը հունիսի 24 ի առավոտյան մրցահերթում կրկին հաղթանակ տարավ, մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Թիմը մրցավայր է ուղեկցել ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, հաղորդում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---