GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս

GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս

PanARMENIAN.Net - Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, երկրորդ ամենաբարձր գնահատվող գործոնը հայ գործարարների համար (36%) հարկերից 5 տարի ազատման ժամանակաշրջանն է:

Բացի դրանից, 36 երկրների շուրջ 7,400 գործարարների հարցումը ցույց է տալիս որ, ընդհանուր առմամբ, մասնավոր ընկերությունների ղեկավարների 17%-ը այլ երկրում ներդրումներ կատարելիս հաշվի չի առնում տեղական հարկային ռեժիմը: Մասնավոր ընկերությունների շարքում, որոնք արտերկրում որոշումներ իրականացնելիս հաշվի են առնում հարկային դաշտը, ամենատարածված հարկային արտոնություններից են հարկերի ազատումը հինգ տարի ժամկետով (41%), բիզնեսի շահույթի ցածր հարկերը (39%) և կայուն հարկային ռեժիմը (38%):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---