ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ին կժամանի Երևան

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ին կժամանի Երևան

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի` հուլիսի 4-ին, կժամանի Երևան: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին պետդեպարտամենտի աղբյուրը, Քլինթոնը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևան այցելելու ամսաթիվը համընկել է ԱՄՆ ազգային տոնի` Անկախության օրվա հետ:

Այսօր պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հրաժարվել է պատասխանել Քլինթոնի` Բաքու կատարելիք այցի ծրագրի մասին հարցին, ավելացնելով, որ այդ մասին կպատմի վաղվա ճեպազրույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---