ReAnimania փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Սերժ Ավեդիկյանի ֆիլմերը

ReAnimania փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Սերժ Ավեդիկյանի ֆիլմերը

PanARMENIAN.Net - ReAnimania անիմացիոն ֆիլմերի փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» մրցանակակիր Սերժ Ավեդիկյանի անիմացիոն ֆիլմերը: Այդ մասին հայտարարել է ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրէժ Քասունին հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, տեղի կունենան Սերժ Ավեդիկյանի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, այդ թվում կցուցադրվի նաև աղմկահարույց «Շների կղզին» ֆիլմը: Քասունին նշել է նաև, որ հայկական մուլտիպլիկացիան վերածնվում է: Դրա վկայությունն են հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Եգիպտոսում` Ալեքսանդրիայի գրադարանում, ինչպես նաև Գերմանիայում և Ֆրանսիայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---