Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ արդյունաբերությունը` բարելավելով կրթության համակարգը29 հունիսի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կա ՏՏ ոլորտը զարգացնելու անհրաժեշտություն կրթության համակարգի կատարելագործման միջոցով: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Intel կորպորացիայի նախկին ղեկավար Քրեյգ Բարեթը: Նա նաև նշեց, որ արգասավոր քննարկում է կայացել Հայաստանի նախագահի և վարչապետի հետ: «Մասնավորապես, մենք քննարկել ենք կրթության համակարգի զարգացումը Հայաստանում. դպրոցի ուսուցիչների վերապատրաստումից մինչև դասավանդման տեխնիկա, ինչպես նաև աջակցությունը Հայաստանում վենչուրային հիմնադրամների զարգացմանը»,- հաղորդել է Քրեյգ Բարեթը: Ինչպես նշել է նա, ՏՏ ոլորտում հայ մասնագետների որակավորման վերաբերյալ հարցեր չկան: «Առաջին անգամ ես ծանոթացել եմ Հայաստնի ՏՏ արտադրանքի հետ ավելի քան 20 տարի առաջ»: ՀՀ նախագահը հունիսի 28-ին մրցանակ է շնորհել Ինտել կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին «ՏՏ ոլորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար»: Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |