ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին 56-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ. «Ձեր հարուստ կենսագրությունը միահյուսվել է մեր ժողովրդի նորագույն պատմության փորձություններով լեցուն, բայցև փառավոր էջերին։ Արցախյան ազատամարտի խրամատներում մեր ժողովրդի հաղթանակն ու բանակաշինության կարևորագույն առաքելությունը, մեր պետականության առաջընթացից մինչև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության շարունակական ամրապնդումը մեծապես կապվում են Ձեր անձնական ներդրման հետ։

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կարողանալու է հաղթահարել ծառացած բոլոր մարտահրավերներն ու միասնաբար հասնելու ենք մեր համազգային նպատակների իրականացմանը։

Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ծննդյան տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր ձեռքբերումներ` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---