«Դելփյան խաղերի» շրջանակներում Հայաստանում տեղի ունեցավ «Պատվիրակությունների օր» ծրագիրը![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերի» շրջանակներում հունիսի 30-ին տեղի ունեցավ «Պատվիրակությունների օր» ծրագիրը: Այս համատեքստում օտարերկրյա պատվիրակությունները մեկնեցին Հայաստանի 10 մարզեր, որտեղ նրանք հանդես եկան համերգային ծրագրերով, ինչպես նաև այցելեցին հայաստանյան պատմա-մշակութային հուշարձան-կոթողներ: «Դելփյան խաղերի» շրջանակներում հունիսի 30-ին նաև տեղի ունեցավ միջազգային գիտագործնական կոնֆերանս, որտեղ քննարկվեցին երկու կարևորագույն թեմաներ` «Հասարակության արժեհամակարգը պատմական ծայրահեղ իրավիճակներում» և «Արվեստի և մշակույթի միջոցով հասարակական նշանակալի արժեքների հանրայնացման կիրառումն ու փորձը»: Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ մշակույթի փոխնախարար` Արթուր Պողոսյանը և Դելփյան միջազգային կոմիտեի փոխտնօրեն` Արտեմի Պոնյավինը: Կոնֆերանսը վարեց ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան խորհրդական, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու` Վիկտոր Կրիվոպուսկովը: Կոնֆերանսին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես եկան Ռուսաստանի, Ղրղզստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Էստոնիայի և Հայաստանի մշակույթի, կրթության գործիչներ և գիտնականներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |