ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ է դարձել Արամ Հատեշյանը

ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ է դարձել Արամ Հատեշյանը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ընտրել է փոխանորդ պատրիարք: 26 անդամներից բաղկացած խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել արքեպիսկոպոս Արամ Հատեշյանի թեկնածությանը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը;

Պատրիարքն ընտրվում է ցմահ և ոչ ոք չի կարող փոխարինել նրան: Սակայն, քանի որ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը ծանր հիվանդ է, որոշվեց ընտրել աթոռակից պատրիարք:

Այդ նպատակով գրեթե կես տարի առաջ պատրիարքարանի հոգևոր խորհուրդը դիմել էր Ստամբուլի իշխանություններին աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար: Ընտրությունները պետք է տեղի ունենային մայիսի 12-ին, սակայն առաջացած տարաձայնությունների պատճառով ձգձգվեցին:

1998թ. ի վեր Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր Մեսրոբ Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից և մի քանի մահափորձերից հետո 53-ամյա պատրիարքի առողջությունը վատթարացավ, իսկ հետո բժիշկները ախտորոշեցին անբուժելի ամնեզիա: 2004թ. ի վեր Թուրքիայի ղեկավարութւյունը թույլ չի տալիս հայ համայնքին (ազգային համայնքի ղեկավարն ըստ թուրքական օրենքների պետք է միևնույն ժամանակ լինի նաև նրա հոգևոր առաջնորդը) անցկացնել նոր պատրիարքի կամ գոնե աթոռակից պատրիարքի ընտրություններ:

Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Երուսաղեմի պատրիարքարանի հետ մեկտեղ Հայ Առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքարաններից մեկն է: Այդ երկու պատրիարքարանները ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսությանը: Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսների հոգևոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքարանին են ենթարկվում Իսրայելի և Հորդանանի հայկական եկեղեցիները, իսկ Կոստանդնուպոլսի պատրիարքարանին` Թուրքիայի և Կրետե կղզու հայկական եկեղեցիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---