ANCA. Հիլարի Քլինթոնը կարող է վերականգնել տարածաշրջանում ԱՄՆ գրեթե ձախողված քաղաքականությունը

ANCA. Հիլարի Քլինթոնը կարող է վերականգնել տարածաշրջանում ԱՄՆ գրեթե ձախողված քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շանսեր ունի վերականգնել ԱՄՆ քաղաքականության բացակայությունը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ: Երևան կատարելիք այցը հիանալի հնարավորություն է ընձեռում ղարաբաղյան կարգավորման գործընթացում անհրաժեշտ ուղղությամբ առաջխաղացման համար` ամերիկյան ժողովրդավարության և ինքնորոշման հիմնական սկզբունքների հիման վրա:

Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանի հայտարարությունում, որը տարածվել է Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին: «Քլինթոնի այցը հիանալի հնարավորություն է ընձեռում Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ գրեթե տապալված քաղաքականությունը վերականգնելու համար, Հայաստանի և Թուրքիայի միջև իրական երկխոսությունը պահպանելու համար կոնկրետ միջոցնենր ձեռնարկելու ճանապարհով արդարության և ճշմարտության հիման վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` հիմնված ժողովրդավարության և ինքնորոշման վրա: Այցը նաև կօգնի ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերություններն առևտրի և ներդրումների շնորհիվ»,- ասել է Խաչիկյանը:

ANCA-ն կարծում է, որ Անկարայի քաղաքականությունն ԱՄՆ օգնությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամենասկզբից մատնված է եղել անհաջողության, քանի որ այն բացահայտորեն մանիպուլյացիայի է ենթարկել ԱՄՆ մասնակցությունը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում` Ադրբեջանին գոհացնելու նպատակով:

«Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարը կարող է արագացնել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը` կատարելով իր սեփական խոստումը, ինչպես նաև նախագահ Օբամայի խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկու երկրների միջև ամուր խաղաղությունը պետք է կառուցված լինի արդարության և ճշմարտության վրա, այլ ոչ թե կառավարության վրա արտաքին ճնշման: Եթե Հիլարի Քլինթոնը չայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Թուրքայի արձագանքից վախենալով, ապա նա «խոր փոս կփորի» Օբամայի վարչակազմի համար, որը չի կարողանա վերանայել իր ձախողված քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ և թույլ է տալիս նրան իր կանոնները հաստատել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»,- ասել է Խաչիկյանը:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա հայտարարությունում ասվում է, որ վարչակազմը շարունակում է «ձեռքերը ոլորելու» քաղաքականությունը և ստիպում է հայկական կողմին ընդունել կարգավորման անարդար և վտանգավոր սկզբունքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---