«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն պարգևատրեց իր հաճախորդներին` «Հայջրմուղկոյուղի» ընկերության լավագույն բաժանորդներին

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն պարգևատրեց իր հաճախորդներին` «Հայջրմուղկոյուղի» ընկերության լավագույն բաժանորդներին

PanARMENIAN.Net - 2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

Ինչպես հաղորդում է բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը, ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երևանը): Սակայն երկրորդ հեռուստավիճակահանության ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից կստանան 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:

ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը նշեց, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխիղճ կատարումն արդեն զգալի աճի է հանգեցրել Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր հերթին երկրի բնակչությանը կոչ արեց ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---