Երևանում ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

Երևանում ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

PanARMENIAN.Net - Երևանում` Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Նիստում ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց, որ Սահմանադրությունը միշտ կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ: «Եթե օրենքները չեն բխում մարդու բնական իրավունքից, ապա դրանք իրականում չի կարելի օրենք համարել»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նա նշեց նաև, որ անկախ Հայաստանում սահմանադրականության սկիզբը դրվեց Անկախության մասին հռչակագրի ընդունմամբ, որը սահմանադրականության տրամաբանությունից բխող նորմերի ու սկզբունքների համագումարն է:

«Սահմանադրությունը կարծրացած դոգմաների համագումար չէ, քանի որ այն կարգավորում է հասարակության դինամիկ կյանքը: Անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության ու հասարակության իրական կյանքի միջև տարբերությունը»,- նշեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---