Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին: Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև հունիսի 24-ին ստորագրված 2010-2015թթ. համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառույցների և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցության առնչությամբ:

Կողմերն անդրադարձան պետական կառավարման համակարգի բարեփոխման, կլիմայի փոփոխության, էներգիայի արդյունավետ օգտագործման, այլընտրանքային էներգիայի ու հակակոռուպցիոն պայքարի բնագավառներում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ՀՀ կառավարության համագործակցությանը:

Յենս Վանդելը, կարևորելով Հայաստանի առաջընթացը նշված բնագավառներում, իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի կառավարության համագործակցության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ստորագրված ծրագրի իրականացման ուղղությամբ: Նա նաև վստահեցրեց, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---