Հայաստանը և Բելառուսը մտադիր են ակտիվացնել միջխորհրդարանական երկխոսությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Բելառուսը մտադիր են ակտիվացնել միջխորհրդարանական երկխոսությունը: Այդպիսի կարծիք է հայտնել Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Շնորհավորելով Բելառուսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության նորանշանակ ղեկավարին` Անդրեյչենկոն նշեց նրա քաղաքական աշխատանքի հարուստ փորձը (Արմեն Խաչատրյանը 4 տարի եղել է հայկական խորհրդարանի խոսնակը) և նշեց, որ դա «արգասաբեր կլինի երկկողմանի համագործակցության համար»: Ներկայացուցիչների պալատի նախագահը նշեց նախկին դեսպանի անձնական ավանդը Հայաստանի և Բելառուսի հարաբերությունների զարգացման մեջ և հույս հայտնեց, որ այդ ներդրումների հիման վրա Արմեն Խաչատրյանը նոր խթան կհաղորդի պետությունների և խորհրդարանների հարաբերություններին: Վլադիմիր Անդրեյչենկոն հավաստիացրեց, որ Ներկայացուցիչների պալատն ամեն կերպ կաջակցի այդ աշխատանքին:

Իր հերթին, Խաչատրյանը երկու երկրների միջև եղբայրական հարաբերություններն անվանեց ներդաշնակ և հիմնված փոխըմբռնման վրա: Նա նաև նշեց ապրանքաշրջանառության ոչ բավարար ծավալը, հավելելով, որ այն մեծացնելու համար հսկայան ներուժ կա: Նրա կարծիքով, մոտ ժամանակները պետք է լուծել Բելառուսում Հայաստանի մասին տեղեկատվության պակասի խնդիրը և հակառակը: Նա համոզված է, որ երկու երկրներում պետք է ավելի շատ տեղեկություններ լինեն հետաքրքրություն ներկայացնող օբյետկների մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---