Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը 9 հուլիսի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշը հուլիսի 5-ին իր գործընկերների հետ միասին Ֆրանսիայի Սենատին օրինագիծ է ներկայացրել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Սենատի կայքէջում տեղադրված հաղորդման մեջ նշվում, է, որ ներկայում օրինագիծը քննարկման փուլում է: 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ էր ընդունել, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար; Օրինագիծը օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատեն Սենատն ու երկրի նախագահը: Օրենքի նախագիծը նախատեսում է 1 տարի ազատազրկում կամ 45 հազ. եվրո տուգանք: Ֆրանսիայի ուսումնական հաստատություններում բազում անգամ բախվել են Հայոց ցեղասպանության ժխտման խնդրի հետ: Օրինակ` 2009 թ. Նանսի քաղաքի լիցեյներից մեկում ցեղասպանության հարցի վերլուծման ժամանակ թուրք աշակերտը հայտարարել էր, որ ցեղասպանություն չի եղել, որի համար նրան ուսուցիչը հեռացրել էր դասարանից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |